Դավիթ Չալոյանը նվաճեց բռնցքամարտի աշխարհի փոխչեմպիոնի տիղտոսը ամենահեղինակավոր քաշային կարգում։ Գերծանրքաշայինների եզրափակիչում 24-ամյա հայ բռնցքամարտիկը մրցավարների որոշմամբ պարտվեց 2021թ․ Ռուսաստանի չեմպիոն, 22-ամյա Մարկ Պետրովսկուն՝ 1։4։
Հայ բռնցքամարտիկը առաջին ռաունդում հոնքի վնասվածք ստացավ եւ մինչեւ վերջ պայքարեց արնահոսող հոնքով:
Չեմպիոնը կստանա 100 հազար դոլար, փոխչեմպիոնը՝ 50 հազար դոլար։