Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակներում Դորտմունդի Բորուսսիան սեփական հարկի տակ հյուրընկալել էր Նյուրնբերգին:
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին,սակայն Հենրիխ Մխիթարյանը երկու հիանալի հնարավորություն ունեցավ դարպասը գրավելու,բայց երկու դեպքում էլ փրկեց դարպասապահը:
51-րդ րոպեին վերջապես Մատս Հումմելսին հաջողվեց գլխի հարվածով բացել հանդիպման հաշիվը:59-րդ րոպեին Մխիթարյանը գրավեց Շեֆերի դարպասը,սակայն մրցավարը խաղի դուրս վիճակ արձանագրեց:
Եկավ հանդիպման 64-րդ րոպեն:Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը դժվարին իրավիճակում տիրելով գնդակին,հիանալի գոլային փոխանցում կատարեց Ռոբերտ Լևանդովսկուն,իսկ լեհ հարձակվողին մնում է հաշիվը դարձնել 2-0 և այդպես էլ եղավ:
Հանդիպման վերջնական խոսքը ասեց Հենրիխ Մխիթարյանը,ով հանդիպման 83-րդ րոպեին 3-րդ անգամ խոցեց Շեֆերի դարպասը և փոխարինվեց 85-րդ րոպեին:
Այսպիսով Բորուսսիան 23 տուրերից հետո վաստակած 45 միավորով բարձրացավ 2-րդ հորիզանական,իսկ Լևերկուզենի Բայերը սեփական հարկի տակ 0-1 հաշվով պարտվելով Մայնցին ՝43 միավորով նահանջեց 3-րդ տեղ:
Բորուսսիա Դորտմունդ 3-0 Նյուրնբերգ
Գոլերը. Հումմելս 51′ Լևանդովսկի 64′ Մխիթարյան 83′