▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է եղել, «Բորուսիա»-«Մոնակոյի» խաղը հետաձգվել է

Դիտեք նաև՝

Դորտմունդում «Բորուսիայի» ավտոբուսի մոտ պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Գերմանական ակումբը հետևյալ հաղորդագրությունն է տարածել. «Պայթյունը տեղի է ունեցել ավտոբուսի մոտակայքում: Մարզադաշտի հետ կապված ոչ մի վտանգ չկա: Խնդրում ենք, պահպանեք հանգստություն: Մարզադաշտում այս պահին գործում է անվտանգության ծառայություն: Մանրամասների մասին կհաղորդվի ավելի ուշ»:

Ոստիկանությունը նույնպես հաստատել է տեղեկատվությունը, բայց մանրամասներ չեն հաղորդվում: Հայտնի է, որ ֆուտբոլիստներից մեկը տուժել է: Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ խոսքը պաշտպան Մարկ Բարտրայի մասին է, ով, ըստ հաղորդման, տեղափոխվել է հիվանդանոց:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ  այսօր 22:45-ին նշանակված «Բորուսիա Դորտմունդ» – «Մոնակո»՝ Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ հանդիպումը հետաձգվել է և կկայանա վաղը:

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/4 եզրափակչի «Յուվենտուս»-«Բարսելոնա» հանդիպմանը կարող եք հետևել ԱՅՍՏԵՂ 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее