▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բորուսիայի 5-րդ հաղթանակը. Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը

 

Դորտմունդի «Բորուսիայի» տպավորիչ մեկնարկը 2015/16 թթ. մրցաշրջանում շարունակվում է: Այսօր Թոմաս Տուխելի թիմը Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի կենտրոնական խաղում 3:0 հաշվով հաղթել է Լեւերկուզենի «Բայերին»:
Հայաստանի հավաքականի եւ «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել եւ 81-րդ րոպեին խաղադաշտում տեղը զիջել է Ադրիան Ռամոսին: 58-րդ րոպեին Մխիթարյանի փոխանցումից հետո Սինձի Կագավան գրավել է դարպասը:
«Բորուսիա» - «Բայեր»՝ 3:0
Գոլերը՝ Հոֆման 19, Կագավա 58, Օբամեյանգ 74(11 մետ.)
«Բորուսիան» 5-րդ անընդմեջ հաղթանակն է տարել եւ 15 միավորով 1-2 հորիզոնականներն է կիսում Մյունխենի «Բավարիայի» հետ: Գոլերի լավագույն տարբերությամբ «Բորուսիան» առաջին տեղում է: «Բայերը»  6 միավորով 13-րդն է:

Դորտմունդի «Բորուսիայի» հաղթանակների շարքը շարունակվում է: Այսօր Թոմաս Տուխելի թիմը Գերմանիայի առաջնության 5-րդ տուրի խաղում 3:0 հաշվով հաղթել է Լեւերկուզենի «Բայերին»:

Հայաստանի հավաքականի  կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է եղել, 58-րդ րոպեին էլ նրա փոխանցումից հետո Սինձի Կագավան գրավել է դարպասը:

«Բորուսիա» - «Բայեր»՝ 3:0

Գոլերը՝ Հոֆման 19, Կագավա 58, Օբամեյանգ 74(11 մետ.)

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее