Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի J խմբի 6-րդ տուրի հանդիպման նախախաղային օնլայն ասուլիսում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը եւ ռուսական «Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանու են լրագրողների ուղարկած հարցերին։
Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի 20:00-ին:
ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ (0:0), պարտվել Գերմանիային (0:6) և 10 միավորով երկրորդն է J խմբում:
Առաջատար Գերմանիան ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն: