▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեյոնսեին կներեմ միայն այն դեպքում, երբ հանրային կերպով ներողություն խնդրի. Քիմ Քարդաշյան

Ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը շատ խորը վիրավորվել է Բեյոնսեից իր և ռեպեր Քենյա Ուեսթի հարսանեկան արարողությանը ներկա չգտնվելու պատճառով: Հիշեցնենք, որ Քիմի խոսքերով Բեյոնսեն համաձայնվել էր նույնիսկ լինել հարսնաքրոջ դերում, բայց արդյունքում անգամ հարսանիքին չի գնացել: 

Չնայած այն բանի, որ հարսանիքն այլևս անցյալում է, Քիմը չի կարողանում ներել երգչուհու արարքը և անհարգալից վերաբերմունքը իր և իր ընտանիքի հանդեպ: Քիմը հայտարարել է, որ կների Բեյոնսեին միայն այն դեպքում, երբ երգչուհին հանրային կերպով ներողեւթյուն կխնդրի:

Թե ինչ է մտածում այս ամենի մասին հայտնի երգչուհի Բեյոնսեն, դեռ պարզ չէ: Իհարկե, դժվար թե նա ուշադրություն կդարձնի գլամուրի թագուհու «ատելությանը» և դեռ հանրային կերպով ներողություն խնդրի նրանից:

Էդգար Մադոյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее