Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ներկայումս հավաքականի դարպասապահների մարզիչ
Ռոման Բերեզովսկին երեկ կայացած Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի 3-րդ տուրի` Ջիբրալթարի դեմ հանդիպումից հետո մոտեցել է երկրպագուներին, գլուխ խոնարհել և ներողություն խնդրել նրանցից՝ Ջիբրալթարին նվազագույն հաշվով զիջելու համար։