Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անկեղծ հարցազրույց է տվել ռուս հայտնի վիդեոբլոգեր Եվգենի Սավինի «КраСава» հաղորդմանը: Նա պատմել է, թե ինչու 2019թ. «Արսենալի» կազմում չի մասնակցել Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի «Չելսիի» դեմ եզրափակիչ խաղին: Ասել է, որ չի ցանկացել վտանգել իր կյանքը:
«Չէի կարող վտանգի տակ դնել կյանքս: Ադրբեջանցիները շատ անգամ են սպառնացել: Նամակներ են գրել ինստագրամով, ֆեյսբուքով, եթե հիմա էլ մտնեք, կտեսնեք, բայց ես ուշադրություն չեմ դարձրել: Հպարտ եմ, որ հայ եմ, շնորհակալություն իմ ժողովրդին, իմ ազգին, որն ինձ սիրում ու աջակցում է: Ամեն ինչ նրանց համար եմ անում»,- ասել է նա: