Բունդեսլիգայի 30-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 0:3 հաշվով զիջեց Դորտմունդի «Բորուսիային»:
20-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Հայաստանի ազգային հավաքականի և «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով մասնակցեց ամբջող հանդիպմանը: 49-րդ րոպեին երկրորդ գոլը խփեց Մարկո Ռոյսը, իսկ Ջոնաս Հոֆմանը 56-րդ րոպեին երրորդ գնդակը ուղարկեց մյունխենյան ակումբի դարպասը:
Հանդիպման վերջում տհաճ միջադեպ տեղի ունեցավ Մխիթարյանի մասնակցությամբ: «Բավարիայի» բրազիլացի պաշտպան Ռաֆինյան նախ խախտեց Մխիթարյանի նկատմամբ խաղի կանոնները, ապա հարվածեց Հենրիխի դեմքին, որի համար էլ հեռացվեց խաղադաշտից: