Սլովակիայի առաջնության 6-րդ տուրի շրջանակում «Սլովանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Պոդբրեզովային»։ Հանդիպումն ավարտվեց «Սլովանի» հաղթանակով՝ 3-2 հաշվով։
Տանտերերի կազմում խաղի հաշիվը բացել է Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ Սակայն հետագայում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և առջևում էին հաշվի մեջ մինչև 92-րդ րոպեն, երբ «Սլովանի» ֆուտբոլիստը հավասարեցրեց հաշիվը։
Տիգրան Բարսեղյանը 94-րդ րոպեին խփեց նաև իր թիմի համար հաղթական գոլը՝ դառնալով այս խաղում դուբլի հեղինակ։
«Սլովանն» այս խաղից հետո 8 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում։
Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում