Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակներում Վիլյառեալ-Բարսելոնա հանդիպումը ավարտվել է Կատալոնական ակումբի կամային հաղթանակով` 2-3 հաշվով:
Հանդիպման դրվագներից մեկի ժամանակ, երբ Բարսելոնայի ֆուտբոլիստ Դանի Ալվեսը պատրաստվում էր անկյունային իրացնել, նրա վրա բանան են նետել:
Բրազիլացին արտասովոր է արձագանքել ռասիստական այդ քայլին. նա վերցրել և կերել է բանանը, ապա միայն իրացրել ստանդարտը։