▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բարկացած Շալանդը վերջապես խոսեց

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդն անդրադարձել է թիմի խայտառակ պաշտպանությանը՝ վերջին երկու ընկերական խաղերում: Պաշտպանների ոչ հուսալի լինելու հիմնական պատճառը, ըստ շվեյցարացու, Հայաստանի առաջնության չափազանց ծացր մակարդակն է.

-Վերջին երկու խաղում մենք 6 գնդակ բաց թողեցինք, որոնցից չորսը անկյունային հարվածների արդյունք էին: Դա նորմալ չէ, քանի որ մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ովքեր գերազանց պայքարում են երկրորդ հարկում: Ես չեմ կարողանում հասկանալ…

Մեր պաշտպանական ողջ գիծը խաղում է Հայաստանի առաջնությունում, հենց դա է խնդիրը: Այստեղ առաջնության մակարդակը բավականին ցածր է: Կանեմ ամեն ինչ, որպեսզի տղաները կարողանան տեղափոխվել արտասահման,- նշել է Շալանդը:

footballcity.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее