Անցած տարի Հայաստանից Բահրեյն տեղափոխված հայ ծանրորդ Գոռ Մինասյանն արդեն Ասիայի կրկնակի չեմպիոն է։
Կորեական Չինջու քաղաքում կայացած Ասիայի հերթական առաջնությունում +109 կգ քաշային հայ ծանրորդը երկամարտի 464 կգ արդյունքով գրավել է առաջին տեղը: Դա այդ աշխարհամասի նոր ռեկորդ է: Գոռ Մինասյանը նաև թարմացրել է հրում վարժությունում իրեն պատկանող ռեկորդը՝ 217 կգ:
Նշենք, որ հայ մարզիկը հաղթել էր նաև Ասիայի 2022 թվականին առաջնությունում: