Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի ընտրանին Վադուցում, «Ռայնփարկ» ստադիոնում հյուրընկալվել էր Լիխտենշտեյնի հավաքականին:
Լիխտենշտեյնի հավաքականը 182-րդն է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում: Հայաստանը 101-րդը:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:
Հայաստանի հավաքականը 10 միավորով խմբում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը: Զուգահեռաբար ընթացած խաղում Մակեդոնիան 4 անպատասխան գնդակ է ուղարկել Ջիբրալթարի դարպասը և 15 միավորով գրավելով առաջին հորիզոնականը՝ դուրս եկավ փլեյ-օֆֆ: