Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում Հայաստանի հավաքականը Երեւանի «Հանրապետական» ստադիոնում 4:0 հաշվով ջաղջախեց մակեդոնացիներին:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացել է Մարկոսը՝ հեռահար հարվածով դառնալով գոլի հեղինակ:
67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո հաշիվը կրկնապատկեց Յուրա Մովսիսյանը, ով հավաքական վերադառնալուց հետո խփե առաջին գոլը:
81-րդ րոպեին տուգանայանից կատարած հարվածով հաշիվը եռապատկեց Գևորգ Ղազարյանը:
Ավելացված չորրորդ րոպեին էլ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Դրանից առաջ երկրորդ դեղին քարտի համար հեռացվել էր Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը՝ 4:0:
Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 6 միավոր եւ երկրորդն է D դիվիզիոնի չորրորդ խմբում: Խմբի առաջատար Մակեդոնիան ունի 9 միավոր: 3-ական միավոր ունեն Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնը, որոնք այսօր կմրցեն իրար հետ: