Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Այսօր 20:00-ին մեր տղեքի խաղն է, մեր եղբայրները հերթական հրաշքին են տանելու մեզ:
Տղեք, դուք մեջքը ծռած մեր հնագույն ազգի ռեստարտն եք, տղեք ջան, հավատացեք, ձեր լավ խաղերից հետո նույնիսկ առևտուրն է լավացել, զինվորի դուխն է տեղն եկել, մարդիկ դրական նոտայի վրա են վերադարձնում իրենց կյանքը:
Տղեք, ես ձեր ցավը տանեմ, այսօր ևս մենք հաղթելու ենք ու ամբողջ աշխարհը մեզանից է խոսելու, եղբայրներ, երանին ձեզ, որ կարող եք ձեզ ծնած ազգի ու պետության անունը գործով շատ-շատ բարձր պահել:
Ազգ-հավաքական, միայն հաղթանակ ու խզված ձայնալարեր մեզ: