«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է 2023/24 մրցաշրջանի նախապատրաստական շրջանի մասին.
«Ուրախ եմ այստեղ սկսել իմ երկրորդ մրցաշրջանը։
Պատրաստ սպասում եմ թիմակիցներիս վերադարձին, որպեսզի միասին խաղանք և հասնենք մեր նպատակներին։ Թիմակիցներս միշտ օգնել են ինձ։
Ես միշտ տվել եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին հաղթել։ Ես այստեղ եմ խաղալու, պատմություն գրելու այս ակումբի համար, և պատրաստ եմ դա անել նաև այս մրցաշրջանում։
Մեր նպատակները երբեք չեն փոխվում. մենք այստեղ ենք պայքարելու Սկուդետոյի համար, հաղթելու Իտալիայի գավաթը և Իտալիայի Սուպերգավաթը: Բացի այդ, մենք ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ գնալ Չեմպիոնների լիգայում, ինչն արեցինք նախորդ տարի։ Հույս ունենք, որ նույնը կանենք նաև այս մրցաշրջանում»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։