ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն ելույթ է ունեցել խտրականության դեմ՝ Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության բացման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում։
«Այսօր ես ինձ քաթարցի եմ զգում: Այսօր ես ինձ արաբ եմ զգում։ Այսօր ես ինձ աֆրիկացի եմ զգում։ Այսօր ես ինձ գեյ եմ զգում։ Այսօր ես ինձ հաշմանդամ եմ զգում։ Այսօր ես ինձ հյուրատան աշխատող եմ զգում»,- իր ելույթն սկսել է Ինֆանտինոն։
«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում խտրականություն դրսևորել… Ինձ բռնության են ենթարկել, քանի որ կարմիր մազեր ունեի», - ավելացրել է ՖԻՖԱ-ի ղեկավարը:
Ինֆանտինոն եվրոպացիներին մեղադրել է նաև երկակի ստանդարտների մեջ։ «Եվրոպացիները մեզ շատ դասեր են տվել։ Ես եվրոպացի եմ։ Կարծում եմ, որ այն ամենի համար, ինչ մենք՝ եվրոպացիներս, արել ենք ամբողջ աշխարհում վերջին 3 հազար տարվա ընթացքում, մենք պետք է ներողություն խնդրենք հաջորդ 3 հազար տարիների համար՝ նախքան այլ մարդկանց բարոյականության դասեր տալը»,- ասել է նա։
Նշենք, որ Քաթարը մի քանի ամիս առաջ զգուշացրել էր, որ յուրաքանչյուր ոք, եթե կբարձրացնի ԼԳԲՏ դրոշը աշխարհի առաջնությանը, կձերբակալվի և կդատապարտվի 11 տարվա ազատազրկման։
«Քաթարը իսլամական երկիր է, և դուք պետք է հարգեք մեր կրոնը, համոզմունքները և մշակույթը» - ասել էր Քատարի կառավարության խոսնակը։