▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս նկարը ապացուցում է, որ երիտասարդ սերունդը շոուբիզում նոր «Անունների» կարիք ունի

Այս նկարը ապացուցում է, որ երիտասարդ սերունդը շոուբիզում նոր «Անունների» կարիք ունի։ Էս նկարը վերցրի Բլոգ Նյուզից։ Նկարում «Երևան Մոլ» առևտրի սրահում Անդրեի՝ իքս ֆակտորյան թիմի տղաների համերգից հետո, ինքնագրին սպասող բազմությունն է պատկերված։ Թող ոչ մեկ չասի, որ ագահ ենք, փնթի, անշնորհք, որ սենց «հարձակվել ենք» տղաների վրա։ Այս բազմության ներկայությունը ապացուցում է, որ մենք հոգնել ենՔ տարբեր տեսակ Անդրեներից, Լիլիթդիոռներից, Արամեներից, Հայկոների, Արսեներից և այլն։ Այս նկարը ապացուցում է, որ մենք նոր որակ, նոր անուների կարիք ունենք։
Այս նկարը ապացուցում է, որ մեր շոուբիզը շանս ունի լճացումից դուս գալու ու ռեստարտ լինելՈւ։
Այս նկարը ապացուցում է, որ պարտադիր չի համալիր «լցնես», որ քեզ սիրեն։
Այս նկարը ապացուցում է, որ մենք նոր ձայներ լսելու կարիք ունենք։
Այս նկարը շատ ու շատ հարցերի լուծումն է։
Էսքանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее