▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այս գործը տաբուի տակ է դրված.Ջհանգիրյանը` Մարտի 1-ի մասին

ԱԺ-ում ՀԱԿ-ը հանդես է եկել նախաձեռնությամբ, որպեսզի 2008 թ. մարտի 1-2 դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծվի։

Մարտի մեկի դեպքերից հետո՝ 10 մահ, 170 անձի նկատմամբ կալանք եւ 90 մեղադրական դատավճիռ, սակայն ոչ մեկը չի ձերբակալվել ապօրինի զենք-զինամթերք կրելու համար։ Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը։

Այս գործի բացահայտումը ոչ թե պրոֆեսիոնալիզմի պակասի արդյունք է, այլ ուղղակի այս գործը տաբուի տակ է դրված եւ չի կարելի սրան մոտենալ»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը։

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հարցրեց, թե մարտի մեկի առավոտյան ոստիկանության գործողություններն ինչքանով էին իրավաչափ` ինչպես Ազատության հրապարակում, այնպես էլ Մյասնիկյանի արձանի մոտ։

«Զբաղմունքի բերումով մինչև հիմա չկա միասնական իշխանության տեսակետ, թե ինչ գործողություններ էին իրականացնում հատուկ ջոկատայինները մարտի մեկի լուսաբացին Ազատության հարապարակում »,-նշեց ՀԱԿ պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее