Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ. Վարդան Մինասյան
Նա նաև պատասխանել է այն հարցին, թե ինչո՞ւ է աջակցում ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսին. «Ես նրան ճանաչում եմ: Ես նույնիսկ ֆուտբոլի մասին չեմ խոսում, այլ նրա մարդ տեսակի: Արասն այն եզակիներից է, ով ոչ թե հեռացավ հայրենիքից, այլ եկավ հայրենիք: Ինքը շատ հայրենասեր է: Նա իր ընտանիքը հավաքել, եկել է, որ իր երեխաները մեծանան հայ իրականության մեջ: Ինչ վերաբերում է նրա ֆուտբոլային գիտելիքներին ու ծրագրերին, ևս մեկ մեծ պլյուս է այն, որ նա մեծացել է եվրոպական ֆուտբոլային միջավայրում, գիտի բոլոր ժամանակակից տենդենցները: Ես այն տարիքում չեմ, որ հավատամ՝ ինքը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան, որքան կարող եմ: Հուսով եմ՝ Արասն ուշ թե շուտ կլինի ՀՖՖ նախագահ» |
«Այն տարիքում չեմ, որ հավատամ՝ Արասը կընտրվի ՀՖՖ նախագահ, բայց ես կաջակցեմ նրան». Վարդան Մինասյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet