Ադրբեջանական ֆուտբոլի վետերան Կազբեկ Տուաևը խոսել է Եվրոպա լիգայի շրջանակում սպասվող «Ղարաբաղ»-«Արսենալ» խաղի մասին: «Բարդ հանդիպում է լինելու:
Եթե «Ղարաբաղը» խաղա առանց վախենալու, ապա սեփական հարկի տակ կարող ենք ցույց տալ «Արսենալի» տեղը: Ես դիտել եմ լոնդոնցիների վերջին խաղերը և մեծ ուշադրություն եմ այն հանգամանքին, որ նրանք խաղի ելքը վճռում են հենց երկրորդ կեսում: Պետք է կենտրոնացած լինենք ամբողջ 90 րոպեների ընթացքում: Հուսով եմ՝ մեր չեմպիոնը լավ խաղ կցուցադրի: Ուրախալի է, որ Հենրիխ Մխիթարյանը չի եկել: Այդ հայն այստեղ անելիք չունի»,- Տուաևի խոսքերն է մեջբերել Azerisport.com-ը: