Ամստերդամի «Այաքսը» հետաքրքրված էր «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, սակայն մոսկովյան թիմի կողմից պահանջված 25 միլիոն եվրոյից հետո ուշադրությունը կենտրոնացրել է «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի վրա, հայտնում է 1908.nl-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ այժմ 20-ամյա Զախարյանը ցանկանում է պայմանագիր կնքել «Ֆեյենորդի» հետ, իսկ Արսենի թեկնածությունն ակտիվորեն քննարկվում է որպես ամառային պատուհանի տրանսֆերային նպատակ։ Հոլանդական ակումբում տեղի համար Զախարյանի մրցակիցը կարող է լինել «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադան, որն Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։
23-ամյա Սպերցյանը Կրասնոդարի սան է։ Նախորդ մրցաշրջանում կիսապաշտպանը 41 խաղում դարձել է 14 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։