Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ մահացել է Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։
«Հերթական բոթը...
Ավտովթարի պատճառով կյանքից անժամանակ հեռացել է ծանրորդ, Հայաստանի բազմակի չեմպիոն Աղասի Աղասյանը։ Օգոստոսի 29-ին նա կդառնար 31 տարեկան։
Ցավակցում եմ նրա ընտանիքի անդամներին ու հարազատներին և այս անչափ դժվար պահին մաղթում եմ համբերություն։
Դու միշտ մեր հետ ես, չեմպիո՛ն»,- գրել է նա։