▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանից այսպիսի աշխատանք չէի սպասում

Տեսահոլովակ նվիրված հայրենիքի համար զոհված երիտասարդ հերոսներին: Ուշադրություն, ի ուրախություն ինձ, իմ բոլոր խնդրանքները ու հորդորները «տեղ հասավ», վերջապես մենք ունենք մեր երիտասարդ մեծատառով հերոսներին նվիրված երգ և տեսահոլովակ: Ես Ավետ Բարսեղյանից սենց աշխատանք չէի սպասում, բայց հպարտ եմ, որ սենց տեսահոլովակ ունեցանք:

Գիտեմ, որ տեսահոլովակով ոչ մեկին հետ չես բերի, բայց սա էլ յուրահատուկ «շնորհակալության» ձև է՝ մեր ու մեր երեխաներին պաշտպանելիս իր կյանքը զոհած երիտասարդ հերոսներին: Իսկ տեսահոլովակն այն հազվագյուտներից է, որ կարող ես ասել. «Շնորհքով ու որակով նկարահանված տեսահոլովակ է»:

Տղերք՝ Արմեն Հովհաննիսյան, Զորիկ Գևորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյանը, Արամ Գրիգորյանը, Աստված ՁԵՐ հոգին լուսավորի: ՄԵՆՔ ՁԵԶ ՄԻՇՏ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՈՒ ԿՀԻՇԵՆՔ: ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ: 

Չգիտեմ դուք ոնց, ես հուզվեցի: 

Հ.Գ. Տարածեք հնարավորինս շատ, թող բոլորը իմանան՝ ինչ տղերք ունենք մենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее