▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Atlántico: «Հենրիխ Մխիթարյան ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» հրաշագործը»

Atlántico: El mago armenio del Manchester United. Ահա այսպես է անվանել իսպանական հրատարակությունը «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Իսպանական հրատարակությունը գրում է, որ Ժոզե Մոուրինյոյի ժամանելուց հետո պորտուգալացին չցանկացավ մեծ փոփոխություններ կատարել թիմում: Դրա փոխարեն թիմին միացան ևս 4 ուժեղ ֆուտբոլիստ, որոնց թվում էր Հենրիխ Մխիթարյանը ՝ հրաշագործը, ով մեծ ներդրում ունի Եվրոպա լիգայում:

Մխիթարյանը ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 35 հանդիպում և խփել 10 գոլ: Այդ գոլերից 5-ը հայ կիսապաշտպանը խփել է Եվրոպա լիգայում: Atlantico-ն վստահ է, որ մայիսի 4-ին Մխիթարյանը «Սելտայի» դեմ խաղում կլինի իսապանական ակումբի գլխավոր սպառնալիքը:

VivaroNews.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее