Աշխարհի, Եվրոպայի չեմպիոն ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (89կգ) չեմպիոն դարձավ Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների 2019 թ. առաջնությունում: Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող մրցաշարում հաղթեց եկրամարտի 375կգ արդյունքով: Պոկում վարժությունն ավարտեց 165, իսկ հրումը՝ 210կգ-ով: Պոկում վարժությունում նա փոքր արծաթ է նվաճել, իսկ հրումում՝ փոքր ոսկի: Նա նաեւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի ռեկորդ գրանցեց:
Նույն քաշային կարգում Դավիթ Հովհաննիսյանը գրավեց 3-րդ տեղը երկամարտում 357կգ-ով:
Ավելի վաղ չեմպիոն էին դարձել Կարեն Ավագյանը (89կգ) եւ Լիանա Գյուրջյանը (81կգ): Արծաթե մեդալակիր էր դարձել Արա Աղանյանը (89կգ): Ռաֆիկ Հարությունյանը (81կգ) նվաճել էր բրոնզե մեդալ: