Ամերիկյան Նյու Ջերսի քաղաքում ավարտված բանակայինների ըմբշամարտի աշխարհի 29-րդ առաջնությունում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները նվաճեցին 5 մեդալ:
66 կգ քաշային Գեւորգ Սահակյանը եւ 75 կգ քաշային Կարապետ Չալյանը հաղթելով իրենց բոլոր մրցակիցներին` հռչակվեցին բանակային աշխարհի չեմպիոն: Նրանք եզրափակիչ գոտեմարտում հաղթեցին համապատասխանաբար ամերիկացիներ Բրիք Սադորիսին եւ Ջոն Անդերսոնին:
59 կգ քաշային Ռոբերտ Կիրակոսյանը, 71 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը եւ 85 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը արժանացան բրոնզե մեդալների:
Այդպիսով, առաջնությանը մասնակցած մեր բոլոր ըմբիշներն էլ դարձան մրցանակակիր: