Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող բազկամարտի Եվրոպայի 32-րդ առաջնությունում Աշխարհի գավաթի կրկնակի հաղթող, Սպորտի միջազգային վարպետ Աշոտ Ադամյանը հաղթանակ է տարել։
Հաղթելով թուրք մրցակցին՝ նա հռչակվել է Եվրոպայի արդեն 9-ակի չեմպիոն։
Նշենք, որ հունիսի 11- 17-ը Քիշնևում կայացած բազկամարտի Եվրոպայի 32-րդ առաջնությանը մասնակցում էին ավելի քան 30 երկրների 1500 մարզիկներ։