Ամառային տրանսֆերային պատուհանը խոստանում է թանկարժեք տեղափոխություններ ֆուտբոլային աշխարհում: Ձեզ ենք ներկայացնում ասեկոսեներ, որոնք տարածվել են մամուլում և համացանցում:
Լուի վան Գալը, ով կգլխավորի անգլիական Մանչեսթեր Յունայթեդը, ցանկանում է իր նոր թիմում տեսնել Բավարիայի կիսապաշտպան Թոնի Կրոսին և Ռոմայի կիսապաշպան Քևին Ստրոտմանին:
Մարսելո Բիելսան համաձայնվել է մարզել Մարսելի Օլիմպիկի առաջիկա երկու մրցաշրջանների ընթացքում:
Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում այլևս իր թիմում տեսնել Դեմբա Բային. Վերջինս կարող է վերադառնալ Նյուքասլ:
Չելսիի ղեկավարությունը 20 միլիոն ֆունտ է առաջարկում Էվերտոնի երիտասարդ ֆուտբոլիստ Ջոն Սթոնսի համար: Լոնդոնում հայտնվելու դեպքում ֆուտբոլիստը կստանա շաբաթական 55 հազար ֆունտ ստեռլինգ:
Ռոման Աբրամովիչը չի խնայում իր գումարը: Նա պատրաստ է նաև 25 միլիոն եվրո վճարել Յուվենթուսի կիսապաշտպան Արթուրո Վիդալի համար:
Սաութհեմպտոնի կիսապաշտպան Ադամ Լալանայի համար պայքարին միացավ նաև Լիվերպուլը: Բրենդան Ռոջերսի թիմում հայտնվելու դեպքում՝ Անգլիայի հավաքականի խաղացողը կստանա շաբաթական 50 հազար ֆունտ:
Ատլետիկո Մադրիդը Դիեգո Կոստային կորցնելու դեպքում ցանկանում է իր թիմում տեսնել Արսենալի և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուին:
Այնուամենայնիվ, որքան էլ Անչելոտին հերքում է, շանսերը շատ են, որ նա կգլխավորի Յունայթեդը: Լուի վան Գա՞լ, թե՞ Կառլո Անչելոտի. ահա Յունայթեդի կարևորագույն հարցը:
Թուրքական ֆեներբախչեն լրջորեն հետաքրքրված է Արսենալի պաշտպան Բակարի Սանյայով: Ակումբը պատրաստ է նրան վաճրել շաբաթական 100 հազար ֆունտ:
Արսենալն էլ Յուվենթուսի հետ կպայքարի Բավարիայի խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչի համար:
Footballcity.am