Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան և ավագ Վարազդատ Հարոյանը վերադարձավ «Փյունիկ»:
Այս մասին հայտնում է երևանյան թիմի մամուլի ծառայությունը:
«Երկարատև ընդմիջումից հետո «Փյունիկ» է վերադարձել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, մեր ակումբի լավագույն սաներից Վարազդատ Հարոյանը:
Հարոյանը «Փյունիկի» հետ դարձել է Հայաստանի եռակի չեմպիոն, հնգակի գավաթակիր և եռակի սուպերգավաթակիր
Բարի գալուստ տուն, Վատո
Առյուծը վերադարձել է»,- ասվում է «Փյունիկի» տարածած հաղորդագրության մեջ: