Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:
87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ:
Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6:1 հաշվով: Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները:
Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը: