▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյան. «Կարծում եմ՝ ճիշտ ուղղու վրա ենք»

Նոյեմբերի 13-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում Հայաստան – Կիպրոս ընկերական խաղից հետո կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հետխաղային մամուլի ասուլիսը.

 

-Պարոն Պետրոսյան, ի՞նչ էիք պատրաստել այսօրվա խաղի համար և ինչքանո՞վ այն ստացվեց ։

-Ըստ իս, ինչ որ ծրագրել էինք՝ ստացվեց։ Շատ պահեր ստեղծեցինք, որոնք չօգտագործեցինք։ Կարող էինք հենց առաջին խաղակեսում էլ խաղը վերջացնել։ Պաշտպանությունում փոփոխություններ էինք արել, և կարծում եմ՝ դա նույնպես իր արդյունքը տվեց։


-Այսօրվա խաղում թիմը երկու գոլ խփեց ստանդարտ իրավիճակներից ։ Ինչո՞վ է դա պայմանավորված
։

-Որովհետև շատ ենք աշխատում ստանդարտների վրա` թե տուգանայինների, և թե անկյունայինների։ Տղաները լավ են կատարում իրենց գործը խաղադաշտում, և դրա համար էլ ամեն ինչ ստացվում է։


-Եթե ի մի բերենք երկու ընկերական հանդիպումներն ու ձեր փորձարկումները, ի՞նչ արդյունքի հասանք։

-Շատ լավ պահեր ունեցանք երկու խաղերում էլ, խաղարկումները ստացվում էին, մեկ-երկու հպումով արագ տեղաշարժվելով արագ կարողանում էինք գրոհել։ Նորեկները այս պահի դրությամբ արդարացրեցին սպասելիքները։ Կարծում եմ՝ ճիշտ ուղղու վրա ենք։


-Պարոն Պետրոսյան, ինչպես Բելառուսի խաղում, այնպես էլ այսօր թիմը սկսեց խաղալ 5 պաշտպանով։ Դա մրցակցի ճնշման արդյո՞նքն էր, թե նաև այդ մարտավարությունն էիք փորձարկում։

-Երևի կլինեն խաղեր, երբ մի գնդակի առավելությամբ հաղթելու ենք, և դրա համար հիմա սա փորձարկում էինք, որպեսզի պատրաստվեինք նման վիճակներին և այդ պահին ուժեղացնենք պաշտպանությունը։ Ըստ իս, երկու խաղերում էլ դա շատ լավ ստացվեց։


-Ի՞նչն էր պատճառը, որ երկու ընկերական խաղում էլ դարպասապահի փոփոխություն չտեսանք, և դարպասը պաշտպանում էր Արսեն Բեգլարյանը։

-Արման Մելիքսեթյանը առաջին անգամ էր հրավիրվում ազգային թիմ, իսկ Գոռը մի քանի անգամ հրավիրվել և մասնակցել էր հավաքներին։ Ասեմ կարճ՝ չհամոզեցին, որ կարող են այսպիսի խաղին խաղալ։ Ավելի շատ ասածս հոգեբանական վիճակին է վերաբերվում, բայց նշեմ, որ մենք պլանավորել էինք իրենց խաղացնել։


-Իսկ կա՞ն Հայաստանի առաջնությունում այնպիսի դարպասապահներ, ովքեր կարող են մրցակցել Արսեն Բեգլարյանի հետ։

-Երկու խաղում էլ Արսենը շատ լավ ու վստահ խաղ ցուցադրեց, միայն այսօր երկրորդ գոլի ժամանակ սխալվեց։ Իմ կարծիքով՝ այսօր Հայաստանում առկա դարպասապահներից համար առաջինը Արսեն Բեգլարյանն է։ Իհարկե, դա չի նշանակում, որ նա իր մշտական տեղը ապահովել է, և պետք է շարունակի աշխատել։


-Նախորդ խաղին երկրպագուները լռության ակցիա էին սկսել, որը շարունակվեց նաև այս խաղում։ Ինչպե՞ս եք վերաբերում այդ փաստին։

-Շատ վատ։ Գիտեք, բոլորի մոտ էլ դժվար պահեր լինում են։ Եթե դու երկրպագում ես թիմին, ապա թե դժվար, և թե լավ պահերին պետք է թիմիդ կողքին լինես։ Նախորդ խաղին սուլում էին մեր ֆուտբոլիստներին, և դա շատ վատ է։ Մեր ֆուտբոլիստները արժանի չէին դրան։


-Դուք հայտարարել էիք, որ շարունակելու եք հակավաքանի ղեկին ձեր աշխատանքը։ Մարզչական շտաբում փոփոխություններ լինելու՞ են։

-Ոչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее