▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Պետրոսյան. Հենրիխ Մխիթարյանը Վիեննայում է

armsport.am : Ռուսական «Սպորտ-Էքսպրեսում» աշխատող հայ լրագրող Արթուր Պետրոսյանը Twitter-ի իր էջում գրել է, որ Հայաստանի հավաքականի ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր Երևանից մեկնել է Վիեննա:

«Հենրիխ Մխիթարյանն այժմ Վիեննայում է` իր մոր և քրոջ հետ: Եթե առաջիկա օրերին «Լիվերպուլն» անհրաժեշտ կոնկրետություն չցուցաբերի, ապա կիրակի օրը Մխիթարյանը կմիանա «Շախտյորին»:

Նա ցանկանում է միանալ «Լիվերպուլին», բայց ոչինչ անել չի կարող: Նա այս իրավիճակի գերին է»,-գրում է Արթուր Պետրոսյանը:

Պետրոսյանն անդրադարձել է նաև Մխիթարյանի գործակալին` Մինո Ռայոլային. «Իրականում, Ռայոլան խաղացողի կողմը չէ, նա «Շախտորի» ղեկավարության կողմն է: Նրան վարձել են, որ կարողանա գտնել առավել շահեկան տարբերակը»:

Հիշեցնենք, որ «Շախտյորն» արդեն 5 օր է, Ավստրիայում ուսումնամարզական հավաք է անցկացնում:

 

Աղբյուրը` armsport.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее