«Արարատ» ֆուտբոլային ակումբում տեղի է ունեցել նոր նշանակում: Ակումբի գործադիր տնօրենի պաշտոնում է նշանակվել Արթուր Նազարյանը:
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:
Մինչ այս Նազարյանը զբաղեցրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնը:
«Շնորհավորում ենք պարոն Նազարյանին և ցանկանում բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: