Լիվերպուլում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ոսկե մեդալ նվաճեց Հայաստանի հավաքականի առաջատարներից Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը։
Նա անգերազանցելի էր հենացատկի եզրափակիչում։ Դավթյանը 15.050 միավորով շրջանցեց բոլոր մրցակիցներին եւ հռչակվեց չեմպիոն: