▲ Դեպի վեր

Понедельник, 28.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը պարտվեց կիսաեզրափակչում

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում շարունակում է ընթանալ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) կիսաեզրափակիչում զիջեց բուլղարացի Կիրիլ Միլովին 1-2 հաշվով։ Այս մասին հայտնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։

Վաղն Արթուրը կպայքարի բրոնզե մեդալի համար։

Քառորդ եզրափակիչում Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել էր Իտալիան ներկայացնող Նիկոլոս Կախելաշվիլիին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее