Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանի «Բարիս արենա» մարզադահլիճում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Արթուր Ալեքսանյանը 3։1 հաշվով հաղթեց վրացի մրցակից Գիորգի Մելիային և ոսկե մեդալի համար կգոտեմարտի Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևի հետ:
Հիշեցնենք՝ Արթուրը պայքարն սկսեց 1/32 եզրափակչից՝ 5։0 հաշվով հաղթելով Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկին։ 1/16 եզրափակչում նա 10։0 հաշվով հաղթեց Ֆինլանդիայի ներկայացուցչին։ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով հաղթեց թուրք Իլդեմին։1/4 եզրափակչում նա 4։3 հաշվով հաղթեց իրանցի մրցակցին։
Կադրերը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ֆեյսբուքյան էջից