▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը հաղթեց թուրքին ու հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն

Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում` 98կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմի նկատմամբ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և  աշխարհի առաջնության փոխչեմպիոն:

Հ1-ի ուղիղ եթերում` Արթուր Ալեքսանյանի հաղթանակի առիթով Եվրոպայի առաջնությունում հնչած ՀՀ օրհներգը Հանրայինի եթերում հեռուստադիտողները   չդիտեցին, քանի որ հեռարձակումն ընդհատվեց. մոտենում էր լրատվական թողարկման ժամը:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее