▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արթուր Ալեքսանյանը հանդիպեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ

 

Այսօր երեկոյան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` ֆուտբոլի ակադեմիայում, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի հրավերով Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին հյուրընկալվել էր օլիմպիական չեմպիոն, հունա-հռոմեական ոճի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը: Նորանոր հաղթանակների բարեմաղթանքներով Ալեքսանյանին ողջունեց Հայաստանի ազգայինհավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը: Իր հերթին Արթուր Ալեքսանյանը հաջողություն մաղթեց մեր թիմին Չեռնոգորիայի հետ խաղում՝ հույս հայտնելով, որ տղաներին կհաջողվի ուրախություն պարգևել մեր երկրպագուներին: Հանդիպման վերջում Հենրիխ Մխիթարյանը անվանական մարզաշապիկ հանձնեց Արթուր Ալեքսանյանին:  

ՀՖՖ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее