Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի եւ Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանիսայի Նիցա քաղաքում ընթացող օլիմպիական չեմպիոն Հենրի Դեգլանի անվան Գրան Պրի մրցաշարում:
Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 3:1 հաշվով հաղթել է Արդբեջանի ներկայացուցիչ Օրխան Նուրիեւին: ժ
Արթուր Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից: Մեկնարկային գոտեմարտում 97 կգ քաշայինների պայքարում 10:1 հաշվով հաղթել էր Վրաստանի ներկայացուցիչ Վալերիան Մուրվանիձենին: Քառորդ եզրափակիչում 8:0 հաշվով առավելության հասել Հոնդուրասի ներկայացուցիչ Քեվին Մեջիայի նկատմամբ: Կիսաեզրափակչում էլ՝ 2:1 հաշվով առավելության էր հասել Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Խրաբովիկի նկատմամբ:
Սա Արթուր Ալեքսանյանի առաջին մրցելույթն է վնասվածքից հետո:
Հիշեցնենք, որ Ղազախստանում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոնը կողոսկրի վնասվածքի պատճառով հրաժարվել էր եզրափակիչ գոտեմարտից: