Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայազգի ըմբիշ անմրցելի Արթուր Ալեքսանյանը դարձավ ոսկե մեդալակիր:
Արթուր Ալեքսանյանը Լոնդոնի բրոնզե, Ռիոյի` ոսկե, Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Ալեքսանյանը 4 անգամ հաղթել է աշխարհի առաջնությունում, մինչ այս էլ 6 անգամ հաղթել էր Եվրոպայի առաջնությունում: Նա նաև 2019 թվականի Եվրոպական խաղերի ոսկե մեդալակիր է: