Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Բելգրադում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում օլիմպիական չեմպիոն, Աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5:1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլովին և դարձավ աշխարհի քառակի չեմպիոն։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 9:0 հաշվով հաղթել էր ղըրղզ Մախմուտովին, իսկ 1/8 եզրափակիչում առավելության էր հասել աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Մետեհան Բաշարի նկատմամբ։
Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը գոտեմարտել էր աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Աբդոլահ Սարավիի հետ և հաղթել 3:1 հաշվով: