Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի բրոնզ մեդալի համար գոտեմարտում գյումրեցի Արթուր Ալեքսանյանը մրցելու էր Իրանի ներկայացուցիչ Ահդի Աբաս Ալիյարիֆեյզաբադիի հետ։
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չի ներկայացել գոտեմարտին՝ պատճառը վատառողջ լինելն է: