Գերմանիան ներկայացնող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը Օֆենբախում կայացած մրցամարտում միավորներով հաղթեց դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին՝ 113:114, 116:111, 116:111: Հանդիպումը հիմնականում անցավ մեր հայրենակցի առավելությամբ: Նա 10-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց դանիացի բռնցքամարտիկին, սակայն վերջինս կարողացավ շարունակել մարտը:
Այդպիսով, Արթուր Աբրահամը գերմիջին քաշային կարգում դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար եւ իրավունք նվաճեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար, որը նա կորցրել էր անցած տարի Քրիս Յուբենկ կրտսերին պարտվելուց հետո: Նրա հաջորդ մրցակիցը աշխարհի ներկայիս չեմպիոն Խիլբերտո Ռամիրեսն է:
Նշենք, որ սա Արթուր Աբրահամի պրոֆեսիոնալ ռինգում տարած թվով 48-րդ հաղթանակն էր:
Կարդացեք նաև՝ Արթուր Աբրահամ. Փոփ Արտ
Կարդացեք նաև՝ Արթուր Աբրահամ. Բացարձակ Արժեք