«Արսենալի» երկրպագուները մեծ ակցիա են նախապատրաստել՝ ի պատիվ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի: Այս մասին թվիթերում հայտնել է ակումբի CanonCrested ֆան ակումբը : Նրանք եզրափակչի ժամանակ մարզադաշտում ակցիան կիրականացնեն, եթե Մխիթարյանը չկարողանա թիմի հետ Բաքու մեկնել:
Նրանք պատրաստելու են Մխիթարյանի դեմքով դիմակներ: Դրանք բաժանելու են 6 հազար երկրպագուներին, որոնք ներկա են լինելու հանդիպմանը: 7 եւ 77-րդ րոպեներին բարձրացնելու են դիմակները:
Հիշեցնենք, որ լոնդոնյան դերբին նախատեսված է մայիսի 29-ին։
Հիշեցնենք նաև՝ Մխիթարյանը Արդբեջանի սահմանապահների «սեւ ցուցակում» է Արցախ բազմիցս այցելելու պատճառով։ Դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմեկնի իր թիմի հետ, թո՝ ո՛չ: Վերջնական պատասխանը հայտնի կդառնա հաջորդ շաբաթվա սկզբին: «Արսենալն» ու ՈՒԵՖԱ-ն Մխիթարյանի համար անվտանգության երաշխիքներ են սպասում Բաքվից: