«Ռոման» ցանկանում է վարձակալական իրավունքի ավարտից հետո ձեռք բերել Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերը, սակայն առաջարկը չի գոհացրել «Արսենալին», տեղեկացնում է Forza Roma-ն:
Աղբյուրը նշում է, որ «Ռոման» 10 միլիոն եվրոյի առաջարկ է ներկայացրել լոնդոնյան ակումբին, ինչը լոնդոնցիները մերժել են: «Արսենալը» ցանկանում է Հենրիխի տրանսֆերի դիմաց վաստակել նվազագույնը 15 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձակալությամբ «Արսենալից» «Ռոմա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: