Անգլիական Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլի ու գոլային փոխանցման շնորհիվ 2:0 հաշվով հաղթանակ տարավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ եւ, շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», բարձրացավ չորրորդ տեղ:
Տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» ընդունեց «Լիվերպուլին»: Թիմերը բաժանվեցին գոլազուրկ ոչ ոքիով: