Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակիչում մրցեցին «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին»։
«Սիթիին» հաջողվեց լավ պատրաստվածության շնորհիվ 3 գնդակ խփել և հաղթել խոշոր հաշվով։
Հանդիպմանը չէր կարող մասնակցել Հենրիխ Մխիթարյանը, որովհետև արդեն «Յունայթեդի» կազմում անցկացրել էր Լիգայի գավաթի խաղարկության հանդիպում։
«Մանչեսթեր Սիթի» - «Արսենալ» 3-0
Գոլերը՝ Ագուերո 18, Կոմպանի 58, Դ․ Սիլվա 65