Կիսապաշտպան Արսեն Զախարյանը «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխվելուց հետո կարող է առաջին անգամ խաղալ Ռուսաստանի հավաքականում։ Հիշեցնենք, որ կիսապաշտպանն իսպանական թիմին միացել էր անցած ամառ։
Զախարյանն ընդգրկվել է Ռուսաստանի հավաքականի՝ մարտ ամսվա ուսումնամարզական հավաքին մասնակցելու 38 խաղացողների ընդլայնված ցուցակում։ Մարտի 21-ին Վալերի Կարպինի թիմն ընկերական հանդիպում կանցկացնի Սերբիայի հետ։ Խաղը կկայանա «ՎՏԲ Արենա» — «Դինամո» կենտրոնական մարզադաշտում։ Մարտին Ռուսաստանի հավաքականը կխաղա նաև Պարագվայի հետ։ Հանդիպումը կկայանա մարտի 25-ին։
Արսեն Զախարյանը վերջին անգամ Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես է եկել անցած տարվա մարտին։ Այդ ժամանակ հարձակվողական ոճի կիսապաշտպանը Իրանի հավաքականի հետ խաղում (1:1) խաղադաշտում անցկացրել է 69 րոպե։